Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայտնի կդառնա կիրակի օրը

Հայտնի կդառնա կիրակի օրը
25.05.2012 | 00:39

Արդեն այս կիրակի Վիսենտե դել Բոսկեն կհրապարակի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը պատրաստվող Իսպանիայի ազգային ընտրանու կազմը: Ցավոք, դրանում այդպես էլ տեղ չգտնվեց ազգային հավաքականի ու «Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյայի համար, ով 2011-ի վերջին աշխարհի ակումբային թիմերի առաջնության կիսաեզրափակիչում Կատարի «Ալ-Սադդ» թիմի հետ խաղում կոտրեց ոտքը` այդպես էլ չկարողանալով վերականգնվել:
Իսպանիայի հավաքականի համար, ցավոք, Վիլյան միակ կորուստը չէ: Վնասվածքի պատճառով առաջնությունը բաց կթողնի նաև հավաքականի ու «Բարսելոնի» ավագ Պույոլը: Իսկ թե ինչու է Բոսկեն ձգձգում կազմի վերջնական հրապարակումը, չափազանց պարզ է: Մայիսի 25-ին «Բարսելոնը» գավաթի համար պայքարում հանդիպելու է Բիլբաոյի «Աթլետիկի» հետ, հետևաբար ակումբի տղաներին խաղի վրա կենտրոնանալուց չի կարելի կտրել:
Բոսկեի օլիմպիական հանդարտությունը միանգամայն հիմնավորված է: Հայտնի է, որ ազգային հավաքականը խաղում է «Բարսելոնի» մոդելով, հետևաբար ազգայինում օղակների խաղակցվածության խնդրի տագնապ չի կարող լինել: Բացի այդ, չմոռանանք, որ կատալոնյան ակումբում խաղում են այնպիսի մեծության աստղեր, որոնք հարմարվելու խնդիր չունեն:
Վերջում` հետաքրքրական մի մանրամասն: Թեպետ Վիսենտե դել Բոսկեն կանխատեսել էր ունեցած վնասվածքի պատճառով Դավիդ Վիլյայի հնարավոր չմասնակցելն առաջնությանը, սակայն մինչև վերջին պահը նրա համար թիմում տեղ էր թողել, ինչն անվանի մասնագետը չի արել Պեդրոյի առնչությամբ. նա չի հրավիրվել հավաքական: Փոխարենը հրավեր են ստացել «Չելսիում» հանդես եկող Ֆեռնանդո Տորեսն ու Խուան Մատան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ